Սփյուռք

Մեկնարկեց Հայաստանագնացության 8-օրյա միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Հայաստանագնացության 8-օրյա միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Թումոյի այգում հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ-ի կողմից երրորդ անգամ կազմակերպվող սփյուռքի պատանեկան միությունների Հայաստանագնացության բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը կազմակերպվող Հայաստանագնացությանը մասնակցում են 230 պատանի 9 երկրից:

ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանի խոսքով` միջոցառման նպատակներն են սփյուռքում ապրող պատանիներին Հայաստանին ծանոթացնելը, նրանց քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելը, ինչպես նաև առողջ ապրելակերպը խթանելը:

«Ութ օրվա ընթացքում տարբեր երկրների պատանիներ ծանոթանալու են միմյանց հետ, ձեռք են բերելու նոր գիտելիքներ և կատարելու են խմբակային աշխատանքներ»,- նշեց Մկրտչյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքով` այս միջոցառման շնորհիվ պատանեկան միությունները ավելի կսերտացնեն իրենց հարաբերությունները:

«Պատանիները ընկերական մթնոլորտում ձեռք կբերեն նոր գիտելիքներ, որոնք շատ կարևոր են»,- ասաց Կյուրեղյանը:

Հայաստանագնացության առաջին հինգ օրը կանցկացվի Հայաստանում, մնացած երեք օրը՝ Արցախում։ Օգոստոսի 1-ին նախատեսվում է ՀՅԴ պատանեկան միությունների աշխատանքների ցուցահանդես, խարույկահանդես, համերգ «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում