Սամվել Աղաջանյանը պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սարաևոյում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկողՀայաստանի հավաքականի ըմբիշ Սամվել Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ,Աղաջանյանը, ով պարտություն էր կրել կիսաեզրափակչում, երրորդ տեղի համար գոտեմարտում 7-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ցվետան Սիրաշկիին ու արժանացավ պարգևի:
Մինչև 46 կգ քաշային կարգումՌոբերտ Կարապետյանը պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում ու չկարողացավ պայքարել մեդալների համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին: Նախօրեին երրորդ տեղ էին զբաղեցրել մինչև 50 կգ քաշայինՀայկ Ասատրյաննու մինչև 69 կգ քաշայինՍարգիս Թադևոսյանը: Ազատոճային ըմբիշները նվաճել էին ևս երեք բրոնզե մեդալ: