Հասարակական

Վարչապետը հանձնարարեց ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարեց ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը։ Մասնավորապես, վարչապետը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ու ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մինչև օգոստոսի 25-ն ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։

«Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում, - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը,- խնդիրը ինչի մասին է, հասկանալի է՝ շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայմանները աշակերտների համար պատշաճ չեն, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով պետք է հետևենք»:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատությունների մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում