Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի միջազգային հանրահռչակման նպատակով նրա ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում: Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ հրատարակվելու են մի շարք գրքեր, իսկ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն իրականացնում են նաև Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության 4 հատորների կազմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին կայացած ասուլիսում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ Թումանյանի ներկայացման խնդիրը նաև կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ինչպես որ արվել էր խորհրդային տարիներին մշակույթի մի շարք գործիչների դեպքում:

«Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները, բարեբախտաբար, այնքան շատ են, որ նույնիսկ կարող ենք նույն ստեղծագործության մի քանի թարգմանությունների մեջ ընտրություն կատարել: Սակայն միջազգային հանրահռչակման համար պետք է քայլեր իրականացնենք նաև այլ լեզուներով հրատարակելու: Հատկապես պետք է ձեռնամուխ լինենք եվրոպական լեզուներով թարգմանություններին, որի շնորհիվ իրապես կերևա մեր ժողովրդի էությունը: Թումանյանի միջոցով կներկայացնենք մեր ժողովրդին»,-ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները պետք է ռուսերենից կատարեն թարգմանությունները: Մյուս լեզուներով թարգմանությունների համար պետք է հիմք դարձնել անգլերեն լավ թարգմանությունը, որում սփյուռքը կարող է կազմակերպչական մեծ դեր կատարել:

«Կարևորագույն խնդիրներից է նաև կազմել յուրաքանչյուր գրողի կյանքի և գործունեության տարեգրությունը: Նախատեսում ենք հրատարակել 4 հատոր: Ներկայումս լույս են տեսել առաջին երկու հատորները: Երկրորդ հատորում ներկայացվում է մինչ 1914 թվականն ընկած ժամանակահատվածը, որտեղ նաև հիշատակվում է այն մասին, թե ինչպես էին Թումանյանին մեղադրում դաշնակցական կուսակցությանն անդամակցելու մեջ: 3-րդ հատորը ներկայացնում է Թումանյանի կյանքն ու գործունեությունը առաջին աշխարհամարտի տարիներին»,-ասաց Դևրիկյանն ու հավելեց, որ Թումանյանի կյանքի յուրաքանչյուր ժամանակահատված համընկնում է հայ ժողովրդի պատմության նշանակալի որևէ փուլի հետ:

Նրա խոսքով՝ մինչ տարեվերջ լույս կտեսնի նաև Սուսաննա Հովհանիսյանի «Թումանյանի գործունեությունն առաջին աշխարհամարտի տարիներին» ռուսալեզու գիրքը, ինչի շնորհիվ նորից կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը: Մինչ հոբելյան կտպագրվի նաև «Թումանյանի ժամանակը» գիրքը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն