1 րոպեի ընթերցում
«Պատմության մեջ առաջին անգամ ՕՊԷՔ-ը երկխոսություն Է սկսել ԱՄՆ-ի արտադրողների հետ: Այդ երկխոսությունը նախաձեռնել ենք մենք: Պետք Է ասեմ, որ ես զարմացած եմ այն ջերմությունից, որով նրանք ընդունեցին մեր նախաձեռնությունը: Հասավ այն բանին, որ նրանք մեզ կոչ արեցին շարունակելու այդ երկխոսությունը»,- ասել Է նա:
Բարքինդոյի խոսքով՝ թերթաքարային նավթի լրացուցիչ ծավալները, որոնք 2017 թվականի առաջին կիսամյակում ամերիկացի արտադրողները «նետեցին շուկա» եւ տակավին կավելացնեն մինչեւ տարեվերջ, «չի կարելի չնկատել»: «Մենք մեր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ, տակավին պետք Է քննության ենթարկենք այս իրարությունը եւ գտնենք համագործակցության միջոցներ»,- նշել Է նա:
Բարքինդոն հավելել Է, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողների հետ հանդիպման Է սպասում 2017 թվականի չորրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: