Միջազգային

ԱՄՆ-ի թերթաքարային ընկերությունները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի թերթաքարային ընկերությունները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության: Այս մասին հայտնել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատմության մեջ առաջին անգամ ՕՊԷՔ-ը երկխոսություն Է սկսել ԱՄՆ-ի արտադրողների հետ: Այդ երկխոսությունը նախաձեռնել ենք մենք: Պետք Է ասեմ, որ ես զարմացած եմ այն ջերմությունից, որով նրանք ընդունեցին մեր նախաձեռնությունը: Հասավ այն բանին, որ նրանք մեզ կոչ արեցին շարունակելու այդ երկխոսությունը»,- ասել Է նա:

Բարքինդոյի խոսքով՝ թերթաքարային նավթի լրացուցիչ ծավալները, որոնք 2017 թվականի առաջին կիսամյակում ամերիկացի արտադրողները «նետեցին շուկա» եւ տակավին կավելացնեն մինչեւ տարեվերջ, «չի կարելի չնկատել»: «Մենք մեր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ, տակավին պետք Է քննության ենթարկենք այս իրարությունը եւ գտնենք համագործակցության միջոցներ»,- նշել Է նա:

Բարքինդոն հավելել Է, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողների հետ հանդիպման Է սպասում 2017 թվականի չորրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում