Սփյուռք

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին

2 րոպեի ընթերցում

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհին պետք է ցույց տալ, թե ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, ամերիկաբնակ Արփի Յուսուֆյանը, ով հիմնադրամի մյուս կրթաթոշակառուների հետ ժամանել է Հայաստան՝ գործունեություն իրականացնելու «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում: Արփին այս տարի ավարտել է Հարվարդի համալսարանը: Ժամանել է Հայաստան միառժամանակ Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատելու համար:

«Հարվարդը եզակի փորձառություն է ինձ համար եւ առանձնանում է նրանով, որ գրավում է հնարավորինս շատ ուսանողների, որպեսզի վերջիններս գնան եւ սովորեն այնտեղ: Ես Ամերիկայից եմ, սակայն այնտեղ կան հայ ուսանողներ նաեւ հենց Հայաստանից: Համալսարանը ստեղծում է բազմազանության յուրահատուկ մթնոլորտ: Այժմ ես աշխատում եմ համալսարանի հոգեբանության բաժնում, սակայն հույս ունեմ, որ իմ այցերը Հայաստան կլինեն շարունակական, եւ կկարողանամ շարունակել գործունեությունս, այստեղ սկսած աշխատանքս ավարտին հասցնել: Ամեն դեպքում ինձ Հայաստանում պատկերացնում եմ»,-վստահեցրեց «Լույս»-ի կրթաթոշակառուն, ով առաջին անգամ է այցելել Հայաստան եւ շատ տպավորված է:

Արփին պատմեց Դիլիջանում գործող լաբորատորիաների մասին, որտեղ նա գործունեություն է ծավալել, հավաստիացրեց, որ աշխարհում նման լաբորատորիաներ այդքան էլ շատ չկան, եւ անհրաժեշտ է աշխարհին ավելի մանրամասն ներկայացնել այս փաստը:

«Ընդամենը մի քանի աշակերտ է գործածում այդ լաբորատորիաները, եւ կարծում եմ, որ պետք է պատմել, որ նման լաբորատորիաներ կան Դիլիջանում, Երեւանում: Դա պետք է անել ճիշտ ժամանակին, եւ հիմա է այդ ճիշտ ժամանակը»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում