Մշակույթ

Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Երեւանում գործող թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ, նրանց տաղանդավոր մարդիկ պետք են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին այն մասին, թե ինչպես կարելի է երիտասարդների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել ներկայացնելու իրենց արվեստը տարբեր պետական թատրոններում, քանի որ ըստ նրա՝ Երեւանի պետական թատրոնները կարծես իրականացնում են մոնոպոլ գործունեություն:

«Ես տեղյակ եմ մի ծրագրի, որը փորձում է իրականացնել Արթուր Ջանիբեկյանը, եւ ծրագրի իմաստն է ունենալ մասնավոր հարթակ, որը ազատ կլինի ինչպես ռեժիսորների, այնպես էլ դերասանների համար: Եթե կարողանանք դա իրականացնել, կլինի հենց այն, ինչ դուք եք առաջարկու: Շատ բարդ է մտնել ստեղծագործական կոլեկտիվից ներս եւ այնտեղ վարչական միջոցներով ստիպել ազատականացնել կամ հնարավորություն տալ երիտասարդ դերասաններին փորձել իրենց հնարավորությունները, ուղղակի փորձելը մի քիչ երեւի ծախսատար է նրանց համար: Այս մի առաջին տարբերակը, եթե կարողանանք ստեղծել, դա արդեն բավականաչափ լավ կլինի»,-եզրափակեց Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում