Նախագահ Սարգսյանը անհրաժեշտ է համարում, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները ծառայեն Հայոց բանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ «Լույս» հիմնադրամի՝ մագիստրատուրա ընդունվող տղա կրթաթոշակառուները ծառայած լինեն հայկական բանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Նախագահն ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանը՝ հիմնադրամի ռազմավարության մեջ փոփոխությունների վերաբերյալ երիտասարդներից մեկի հարցին ի պատասխան:

«Մենք ցանկանում ենք, որ հիմնադրամի շահառուներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի զարգացման գործում, այսինքն՝ օտարերկրյա բուհերն ավարտելուց հետո նրանք որոշակի ժամկետով մնան և աշխատեն Հայաստանում։ Ես համարում եմ, որ հիմնադրամը պետք է համահունչ աշխատի Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Իրականացնում ենք ծրագիր, համաձայն որի՝ բուհերում սովորող բոլոր երիտասարդները կամ ընթացքում պետք է ծառայեն հայկական բանակում, կամ ավարտելուց հետո որոշակի ժամկետով պետք է ծառայեն որպես սպաներ։ Մենք ուզում ենք, որ հիմնադրամի շրջանավարտներն ավելի արդյունավետ մասնակցեն Հայաստանի զարգացման գործին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

2009 թվականից ի վեր ՝ «Լույս» հիմնադրամն աջակցել է ավելի քան 500 ուսանողների՝ կրթություն ստանալու աշխարհի ամենահեղինակավոր բուհերում:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում