Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամի երիտասարդներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 21-ին ընդունեց Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդներին՝ Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամերիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր Բաղանիս համայնքում: «Հայ արծիվներ» հիմնադրամն իրականցնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հայրենասեր երիտասարդներին՝ ազգանվեր ծրագիր իրականացնելու համար: Նա մասնավորապես նշեց. «Անսահման շնորհակալ եմ որպես հայ, որպես պետության ներկայացուցիչ: Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Գյուղը պետք է ամրացնել: Հսկայական աշխատանք կա ցանկացած գյուղում: Ձեր շարժումը պետք է դառնա համահայկական: Երիտասարդությունը նախաձեռնող է, ակտիվ, կազմակերպող: Դուք պետք դառնաք շարժիչ ուժը, ձեր շուրջը համախմբեք մյուսներին: Ես հիացած եմ, հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն է աճումՀայրենիքում և հայրենիքից դուրս, որ բնակվելով ուրիշ երկրում, Հայրենիքի սահմանների ամրացման խնդրով են մտահոգված: Հզոր սերունդ է աճում, մենք անմահ ենք, հավերժ ենք: Մեր գիտելիքներն ու կարողությունները անսահման են: Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Անդրանիկ Բալոյանը ներկայացրեց իրենց տպավորությունները, կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները: «Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից հասկացանք, որ աշխատելու, իրենց գործն ունենալու հեռանկարը հույս է արթնացնում վաղվա օրվա նկատմամբ: Գյուղացիների ոգևորությունից մենք նույնպես ոգևորվեցինք: Եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասաց նա:

«Հայ արծիվները» վստահ են, որ տեղեկանալով իրենց ծրագրերի մասին, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը