Հասարակական

Հայաստանն ակտիվացնում է թվային մարքեթինգը. ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ակտիվացնում է թվային մարքեթինգը. ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը համացանցում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը:

«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է:

Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար չէ զբոսաշրջիկների քանակն ավելացնելու համար: Այդ պատճառով իրենց նպատակն է նաև ավելացնել հետաքրքրությունն ու պատճառները՝ Հայաստան այցելելու: «Նախատեսում ենք նաև տեղեկատվական կենտրոն ստեղծել օդանավակայանում»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ հիմնադրամը, այնուամենայնիվ, առանձին մարմին չէ, և կոմիտեին ու հիմնադրամին պետք է դիտարկել որպես մեկ մարմին:

Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 միլիարդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ:Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ստեղծվել էհունիսի 29-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ:Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում