Երևանյան «Գունազարդ վազք»-ին մասնակցեց մոտ 2000 մարդ. աղջիկներից հաղթեց նյույորքցի Սառա Ֆանթեյնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Գունազարդ վազք»-ին մասնակցեց մոտ 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը՝ 2017-ին առաջին անգամ մասնակցեցին Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գունազարդ տոնն այս տարի կայացավ հուլիսի 16-ին Հանրապետության հրապարակում:

«Այս տարի փոփոխությունները շատ են. առաջին անգամ իրականացնում ենք Հանրապետության հրապարակում, ընդլայնվել են բարեգործական ծրագրերը, ինչպես նաև մեծացել է մասնակիցների թիվը: Մասնակիցները տարբեր տարիքի են, կան մինչև 55 տարեկաններ, նույնիսկ 14 տարեկանից փոքր երեխաներ, որոնց մասնակցությունը նախօրոք համաձայնեցրել ենք ծնողների հետ»,- ասաց նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանն ու հավելեց, որ փորձել են միավորել մարդկանց վազքի շուրջ, զարգացնել սպորտային տուրիզմը:

Նրա խոսքով՝ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է, ինչը նշանակում է, որ իսկապես հետաքրքրություն կա այս նախաձեռնության նկատմամբ: Մյուս տարիներին կփորձեն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել տոնը:

Միլենա Խաչատրյանը 2-րդ տարին է, ինչ մասնակցում է«Գունազարդ վազք»-ին՝ պարային խմբի ընկերների հետ: «Հաճելի է տեսնել, որ մարդիկ այսքան աշխույժ են: Կարծում եմ՝ սպորտը շատ կարևոր է: Ոգևորիչ է նաև այն փաստը, որ հասույթը ծախսվելու է բարեգործական նպատակով»,-ասաց նա:

Սկզբում կատարվեց մասնակիցների հավաքագրումը, այնուհետեև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ:

Հաղթող տղաների անուններն են Մելիքսեթ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան, Մհեր Մաշումյան: Աղջիկներից 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Էլեն Հովհաննիսյանը, 2-րդը՝ Կարինե Ավետիսյանը, իսկ առաջին հորիզոնականում էր Սառա Ֆանթեյնը՝ Նյու Յորքից:

Սառան, ինչպես ինքն է ասում՝ նման վազքերի շատ է մասնակցել, բայց այս մեկն իր ամենասիրելին է: «Հայսստանում առաջին անգամ էի վազում և իսկապես շատ զվարճացա: Մասնակցել խորհուրդ էին տվել գործընկերներս, որոնք մասնակցել էին նաև նախորդ տարի: Ինձ շատ դուր եկան գույները, մարդիկ: Հաջորդ տարի անպայման նորից պիտի մասնակցեմ»,-ասաց Սառան:

Հաղթողների համար նվերներ էին պատրաստել նախաձեռնության հովանավորները, իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նվիրեց էքստրեմալ տուրիստական փաթեթ: Դրան հաջորդեց գունային ու երաժշտական հրավառություն՝ միջոցառման հատուկ հյուր, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի, DJ-ներ Գուեվոյի և Շանթի մասնակցությամբ, ներկա էր նաև Մկրտիչ Արզումանյանը:

Հայերեն العربية Русский

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում