Տարածաշրջանային

Ադրբեջանի վիճակագրական տվյալները կասկածի տակ են դնում Ալիևի խոսքերի ճշմարտացիությունը

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի վիճակագրական տվյալները կասկածի տակ են դնում Ալիևի խոսքերի ճշմարտացիությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների հետ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրեն հատուկ վստահ ոճով կրկին խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի տնտեսության ունեցած մեծ ձեռքբերումների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երբ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի 2017-ի առաջին կեսի վերաբերյալ հրապարակած տվյալներին, ապա հասկանալի է դառնում, որ Ալիևի խոսքերը սուտ են և զուրկ որևէ հիմքից:

2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ 5,5 տոկոսովն պակաս է:

Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում տարեսկզբից նավթային հատվածի արտադրության ծավալները նվազել են 7,2 տոկոսով:

«2017-ի սկզբին ես ասել եմ, որ այս տարին լինելու է տնտեսական զարգացման տարի: Այդպես էլ եղել է: Արդեն կարելի է փաստել այդ ամենը: Եղած ձեռքբերումներն ու մեր պաշտոնյաների՝ իրենց ելույթներում հայտնած տվյալները ինձ հիմք են տալիս ասելու, որ այս տարին հանդիսանալու է զարգացման տարի: Նախորդ տարին եղել է տնտեսական և ֆինանսական կայունացման տարի: Այս տարին էլ կդառնա զարգացման տարի: Ես ավելի քան վստահ եմ, որ մոտ տարիներին Ադրբեջանն ավելի կամրապնդի իր տնտեսական ներուժը»,- նախարարների հետ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասել էր Իլհամ Ալիևը:

Վիճկոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակված սննդի արտադրության ոլորտում գրանցվել է 2,7 տոկոս, խմիչքների արտադրության ոլորտում 30,6 տոկոս, տեքստիլի արդյունաբերությունը 2,1 անգամ, շորերի արտադրությունը 57,1 տոկոս, փայտամշակման և փայտյա իրերի արտադրությունը 82,8 տոկոս, քիմիական արտադրանքում 22,4 տոկոս, դեղագործական արտադրանքում 2,3 անգամ, ռետինե և պլաստմասե իրերի արտադրությունում 48,5 տոկոս, շինանյութերի արտադրությունում 38,5 տոկոս, համակարգչային և էլեկտրոնային պարագաների արտադրությունում 75,7 տոկոս, էլեկտրական սարքերի արտադրությունում 84,2 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունում 18,8 տոկոս, կահույքի արտադրությունում 28,7 տոկոս, ծխախոտային արտադրանքում 31,4 տոկոս, կաշվի և կաշվե իրերի արտադրանքում 55,8 տոկոս, տպագրական պարագաների արտադրությունում 36,8 տոկոս, մետաղագործական արդյունաբերության արտադրանքում 9,5 տոկոս, արհեստական մետաղի արտադրությունում 30,3 տոկոս, մեքենաների և սարքավորումների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունում 55,1 տոկոս նվազում:

Կոմիտեի հաղորդմամբ՝ 2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանում միջին տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս:

Պարենային ապրանքների պարագայում գնաճը կազմել է 18,1, ոչ պարենային ապրանքների պարագայում` 12,4 տոկոս, իսկ վճարովի ծառայություններինը` 9,4 տոկոս:

Այսպիսով, երբ «անզեն» աչքով հետևում ենք Ադրբեջանի վիճակագրական պետական մարմնի հրապարակած տվյալներին, միանգամից հասկանալի է դառնում, որ արդյունաբերության ոլորտում գրանցված նման անկումների և երկրում գրանցված նման գնաճի պարագայում, Ադրբեջանի տնտեսության վիճակի լավացման, առավել ևս Ալիևի ներկայացրած ամպագոռգոռ զարգացումների ու ձեռքբերումների մասին խոսք գնալ չի կարող:

Արեն Պետունց

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում