ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը նիստ է գումարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 12-ին կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է բավարարել ներկայացված երեք բողոքը:
Կարդացեք հոդվածը` Русский