Սպորտ

Գրիգորյանը, Ֆրանգուլյանը և Բերիանիձեն պահպանել են դիրքերը UWW-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Գրիգորյանը, Ֆրանգուլյանը և Բերիանիձեն պահպանել են դիրքերը UWW-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճային ըմբիշների վարկանիշային նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում 12-րդ տեղում է: Եվս մեկ բրոնզե մեդալակիր՝ Գրիգոր Գրիգորյանը 74 կգ քաշային կարգում 10-րդ հորիզոնականում է: Իսկ ահա 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 6-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակի Հայաստանի բոլոր ներկայացուցիչները Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում