Մշակույթ

«Նինո»-ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ

1 րոպեի ընթերցում

«Նինո»-ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատես» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին չեն դադարում երկրպագուներին ուրախացնել՝ հայկական ժողովրդական երգերի իրենց անհատական մեկնաբանությունները ներկայացնելով:

Համացանցում է հայտնվել նրանց նոր «Դաշտերով» նախագծում ներառված «Նինո» ժողովրդական երգի յուրահատուկ մեկնաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք Իվետան եւ Արամը ներկայացնում են ինքնատիպ մոտեցումներով՝ օգտագործելով դիսկո երաժշտությանը բնորոշ ելևէջներ:

Օրեր առաջ ներկայացվել էին նաև վերոնշյալ նախագծում ներառված «Ալ էղնիմ»,«‹Քամին զանա» և «Ղափամա» երգերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում