Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 7-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում