ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 32.3 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականին հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.2 տոկոսով կամ շուրջ 32.3 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.5%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2017 թվականի հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 455.5մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 82.7%-ով ապահովելով կիսամյակային ծրագիրը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 8.4%‑ով կամ 35.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, ակցիզային հարկի, մաքսատուրքի և եկամտային հարկի գծով մուտքերի աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ,իսկ շահութահարկի և պետական տուրքի գծով՝ նվազում:

Հայերեն العربية English

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին