Ձյուդոյի ընտրանիները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների և երիտասարդների ընտրանիները հավաք են անցկացնում Հունգարիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձյուդոյի մեծահասակների և երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքի օլիմպիական մարզումային ճամբարում: Թիմերը նախապատրաստվ ում են երիտասարդների Եվրոպայի գավաթին Հունգարիայի Պակս քաղաքում և մեծահասակների «Եվրոպայի բաց» մրցաշարին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքինմասնակցում են 9 մարզիկ:
Կարդացեք հոդվածը` Русский