Մշակույթ

Արմեն Ամիրյանն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Արմեն Ամիրյանն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին ՀՀ մշակույթի նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 600 աշխատակից ունի: Կրճատումների կարիք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարն՝ անդրադառնալով թատրոնում իրականացվող կրճատումներին:

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե կրճատումների արդյունքում որքան կլինի աշխատակիցների թիվը, սակայն նշեց, որ թատրոնի ղեկավարությունը կարող է այդ հարցն առանձին ներկայացնել:

Անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը տապալելու միջադեպին, Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ բոլոր մեղավորները պատժվել են և թատրոնն անցել է իր բնականոն աշխատանքին: Նախարարը հստակեցրեց, որ 25-26 անձ պատժվել է. նրանք խիստ նկատողություն են ստացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում