Մշակույթ

«Երևանյան ամառ 2017». «Երևանյան ռոք» երաժշտության առաջին փառատոնը՝ Ազատության հրապարակում

2 րոպեի ընթերցում

«Երևանյան ամառ 2017». «Երևանյան ռոք» երաժշտության առաջին փառատոնը՝ Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմփիռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք-խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական նմանատիպ փառատոների դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:

«Ես ինքս ռոքի մեծ սիրահար եմ ու կարծում եմ, որ երաժշտական այս ուղղությունը բավականին զարգացած է Հայաստանում և ունի մեծ հեռանկարներ: Անշուշտ, ուրախալի է, որ կան նաև նոր խմբեր, որոնք հետզհետե դառնում են սիրված և պահանջված ու ապահովում են ռոքի հայկական դպրոցի լավագույն ավանդույթների շարունակականությունը: Իսկ ընդհանրապես, մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք մշտապես ներառում ենք երաժշտական տարբեր ժանրերի նմանատիպ միջոցառումներ, ինչը, վստահ եմ, մեծապես նպաստում է դրանց էլ ավելի զարգացմանը», - նշել է Արամ Սուքիասյանը:

Փառատոնին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն էլ վստահեցրել են, որ «Երևանյան ռոք»-ը երեկոն դարձրել է իսկապես անմոռանալի և դեռ երկար կմնա իրենց հուշերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում