Արցախ

Արցախում ծնուդներն աճել են, ամուսնալուծությունները` նվազել

1 րոպեի ընթերցում

Արցախում ծնուդներն աճել են, ամուսնալուծությունները` նվազել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2017 թվականի մայիսին գրանցվել է 191 ծնունդ և 125 մահ, բնակչության բնական աճը կազմել է 66 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թվականի մայիսին Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 53, ամուսնալուծությունների թիվը` 13:

Հատկանշական է, որ մայիսին ապրիլին համեմատ Արցախում ծնունդների թիվն ավելացել է 8-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է 5-ով: Սակայն բնական աճը մայիսին նվազել է 20-ով: Դրա մասին են վկայում հետևյալ թվերը. 2017թ. ապրիլին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 183 ծնունդ և 97 մահ, բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ: 2017թ. ապրիլին Արցախում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 76, ամուսնալուծությունների թիվը` 18:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում