Ինովացիա

Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ Eurekalert.org-ը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ ուսումնասիրության համար օգտագործվել է ժամանակակից Հայաստանի եւ Արցախի տարածքի հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական նյութը: «Այն ցույց է տվել, որ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակականության մեջ են: Սրանք հայոց պատմության, ծագումնաբանության խնդիրների լուսաբանման համար արժեքավոր տվյալներ են»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` սա առաջին դեպքն էր, երբ ուսումնասիրությունը միտված է եղել հայաստանյան նյութն արժեւորելուն:«Մեր երազանքն է եղել այնքան նյութ հանել, որ կարողանանք հնագիտական հուշարձաններից հանված տվյալներից գենետիկական նյութերի բազա ունենալ»,-ասաց նա՝ հավելելով, որ շուտով նմանատիպ ուսումնասիրություն կլինի նաեւ հայրական գծով գենետիկ ժառանգականության հետ կապված:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում