Մշակույթ

Համասյանը կնվագի Մոնրեալի միջազգային ջազ փառատոնի շրջանակում 

1 րոպեի ընթերցում

Համասյանը կնվագի Մոնրեալի միջազգային ջազ փառատոնի շրջանակում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած երաժիշտ Տիգրան Համասյանը հուլիսի 1-ին Մոնրեալի միջազգային ջազ փառատոնի շրջանակում հանդես կգա Maison սիմֆոնիկ երաժշտության դահլիճում: Մինչ այդ նա հարցազրույց է տվել Vancouver Sun-ին՝ խոսելով իր արմատների, հայկական ժառանգության հետ ունեցած ամուր կապի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Համասյանը նշել է, որ կարևոր է իմանալ, թե որտեղից են գալիս արմատները: «Մինչև 16 տարեկանը մեծացել եմ Հայաստանում: Կցանկանայի, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեն, թե որտեղից են գալիս՝ հասկանալու, թե ինչ պետք է անեն իրենց կյանքում: Բացի մորից և հորից, էլ ի՞նչ կա քո գեներում, որի մասին չգիտես, որը սակայն կարող է ազդել քեզ վրա, որը կանխորոշում է քո ճանապարհը և որի մասին կարող ես տեղեկանալ: Սա շատ կարևոր է ինձ համար»,- նշել է 29-ամյա երաժիշտը:

Մոնրեալում կայանալիք համերգին նա կատարելու է ստեղծագործություններ իր նոր ալբոմից՝ «An Ancient Observer»-ից («Հնագույն դիտորդ»):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում