Պատանի ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 9 մարզիկով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ձյուդոյի պատանեկան հավաքականը, ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ, մեկնել է Կաունաս` Եվրոպայի առաջնությանը: Թիմը մեկնեց հետևյալ կազմով. Յուրի Իսրայելյան՝ 50 կգ,Երվանդ Ներսեսյան՝ 50 կգ, Սևակ Սարգսյան՝ 55 կգ, Դավիթ Նիկողոսյան՝ 55 կգ, Տիգրան Յաղուբյան՝ 60 կգ, ՌոբերտԹորոսյան՝ 66կգ, Սամվել Գևորգյան՝ 73 կգ, Մամիկոն Ավետիսյան՝ 81 կգ, ՆունեՆազարյան՝ 48 կգ:
Առաջնությունը կմեկնարկի հունիսի 30-ին և կավարտվի հուլիսի 2-ին:
Կարդացեք հոդվածը` Русский