Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի կնոջը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, այդ մասին Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանցի լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:

Նրա խոսքով՝ Մարգվելաշվիլինի նշել է, որ վերահսկում է այդ գործը:

«Վրաստանի նախագահն այդ գործին ադեկված արձագանքեց: Կարծում եմ, դա ճիշտ դիրքորոշում է: Նա հաստատել է այդ դիրքորոշումը»,- ասել է Մուստաֆաևան:

Հունիսի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ սպասում են Ադրբեջանի օրինապահ մարմինների պատասխանին:

«Մենք դիմել ենք այդ երկրի օրինապահ մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է գլխավոր դատախազը:

Դատախազի փոխանցմամբ` վրացական կողմն անհրաժեշտ մանրամասներն ու փաստաթղթերը ստանալուց հետո կընդունի համապատասխան իրավական որոշումներ և քայլեր կձեռնարկի:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլըի փաստաբանը, որիներկայացրածբողոքարկումըմերժվել էր, լրագրողի փաստաբանը բողոքը ներկայացրել էր, արդեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Բացի այդ, Եվրախորհրդարանը դեռևս հունիսի 15-ին Վրաստանի իշխանություններին կոչ էր արել առավել մանրամասն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, իսկ Ադրբեջանին՝ ազատ արձակել ոչ միայն Աղֆան Մուխթարլըին, այլև մյուս բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք դատապարտված են իրենց կարծիքն արտահայտելու համար:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները