Հնդկաստանից և ԱՄԷ-ից ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տոկոսային առումով եռապատկվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2016թ. բյուջեով զբոսաշրջության զարգացման ծրագրերի աջակցության համար հատկացվել է 185 միլիոն 700 հազար դրամ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: «Բնագավառում 2016թ. արձանագրվել է թե՛ որակական, թե՛ քանակական աճ: Վերջին 5 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 9 տոկոս: Անցած տարի մեր ներգնա զբոսաշրջության այցելությունների աճը կազմել է 5.7 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Տարասյանը:

Նա հավելեց, որ այս տեմպերը պահպանվում են, սակայն կառավարությունը նոր նշաձող է դրել, որով նախատեսում է մոտակա տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Սա առաջին հնգյակն է, սակայն տոկոսային առումով երեք անգամ ավելացել է Հնդկաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Մոտավորապես 20 միջոցառում պետք է իրականացնենք, որպեսզի հասնենք նախանշված 3 միլիոն նշաձողին: Թիրախավորվել է, որ այդ երեք միլիոնից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր»,- եզրափակեց Տարասյանը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից