Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին՝ Խորվաթիայի Հանրապետության Պետականության օրվա և անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայերեն English Русский