Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին
1 րոպեի ընթերցում
![Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/896478.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին՝ Խորվաթիայի Հանրապետության Պետականության օրվա և անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: