Մշակույթ

Radiohead-ը թողարկել Է Man Of War երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Radiohead-ը թողարկել Է Man Of War երգի հոլովակը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Radiohead խումբը երաժշտական տեսանյութ Է թողարկել Է Man Of War կոմպոզիցիայի համար: Հոլովակը հրապարակված Է խմբի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ չհրապարակված երգը տեղ Է գտել OK Computer վերահրատարակված ալբոմում, որի օրիգինալ տարբերակի 20-ամյակը լրանում Է 2017 թվականին: Սկավառակի ռելիզը պլանավորված Է հունիսի 23-ին:

Հունիսի 2-ին Radiohead-ը թողարկել Է I Promise թրեքը: Կոմպոզիցիան ձայնագրվել Է 1996 թվականին, բայց տեղ չի գտել նախորդ ալբոմներից ոչ մեկում: Այն նույնպես կհայտնվի OK Computer-ի վերահրատարակման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում