ՀՀ վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190 մլն դոլարի 25 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ և ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ: «Մենք շատ բան ունենք փոխելու և բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է վարչապետ Կարապետյանը:

Իր հերթին, Շոն Օ’Սուլիվանը գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից և նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաև համագործակցել կրթության, կառավարման թվայնացման և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան