Գիտնականներն աշխատում են քվանտային մեխանիկան ավելի պրակտիկ դարձնելու ուղղությամբ. Լոուրենս Քրաուս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 20 տարում աշխարհը կարևոր տեխնոլոգիական փոփոխությունների է ենթարկվել, և հատկապես կարևոր են քվանտային մեխանիկայում նոր հայտնագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանրահայտ ֆիզիկոս, տիեզերագետ և գիտության հանրահռչակման կողմնակից Լոուրենս Քրաուսը: Նրա խոսքով` ներկայումս գիտնականները աշխատում են քվանտային տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև քվատային մեխանիկայի հնարավորությունների՝ պրակտիկ օգտագործման ուղղությամբ:

«Քվանտային մեխանիկայի միջոցով կարելի է ստեղծել նոր նյութեր, բացի այդ՝ մտածել, թե ինչպես կարելի է օգտագործել քվանտային մակարդակի տարօրինակ հատկությունները նոր տեխնոլոգիաներ, ինչո՞ւ ոչ՝ նաև քվանտային համակարգիչ ստեղծելու համար»,- ընդգծեց Քրաուսը:

Ըստ հանրահայտ գիտնականի` քվանտային համակարգիչները կունենան լավ և վատ կողմեր:

«Չկա որևէ կասկած, որ քվանտային համակարգիչների միջոցով չարագործները հետագայում հեշտությամբ կկարողանան գաղտնազերծել բանկային քարտերի ծածկագրերը, սակայն, մյուս կողմից, նման համակարգիչների միջոցով հնարավոր է արագորեն լուծել խնդիրներ, որոնք սովորական համակարգիչների համար անհնարին են: Ուստի քվանտային տեխնոլոգիաները կարող են իսկապես գործնական կիրառություն ունենալ»,- ասաց գիտնականը:

Քրաուսը վերջին 20 տարում կարևոր ձեռքբերում է համարում նանոչափերի օբյեկտների հետ մանիպուլյացիաներ կատարելու կարողությունը, քանզի այդ հնարավորությունը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում և ունի կիրառական մեծ ներուժ:

Գիտության հանրահրչակման կողմնակիցը, խոսելով ապագայի մասին, նշեց, որ չի ցանկանում այն կանխատեսել, քանզի դա գրեթե անհնար է:

«Շատ հեշտ է ասել՝ ինչ կարող է լինել 3 տրիլիոն տարի հետո, քանզի այդ ժամանակ սխալվելու դեպքում ոչ մեկ չի կարողանա քեզ պատժել: Առավել դժվար է ասել՝ ինչ կկատարվի աշխարհում 20 տարի հետո: 20-րդ դարի 90-ական թվականներին ոչ ոք պատկերացում չուներ այսօրվա մասին: Շատ դժվար է ապագայի մասին խոսել, և, կարծում եմ, ամենահետաքրքրիր հայտնագործությունները նրանք են, որոնց մասին հիմա դեռ չենք խոսում»,- եզրափակեց Լուրենսը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում