Վրաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/895257.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, ովքեր ապօրինի կերպով հատել են վրաց-ադրբեջանական սահմանը: Վրացական ոստիկանությունը նրանց մոտ հայտնաբերել է 1,3 կգ ոսկի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info կայքը՝ հղում անելով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հայտարարությանը:
Հետաքննության արդյունքում նրանց մոտ հայտնաբերված ոսկին առգրավվել է: Ձերբակալվածներին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում: