Տնտեսություն

«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

1 րոպեի ընթերցում

«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:

Բացի այդ, մեր երկիրը Սլովենիայի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի ու Բելգիայի հետ գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության աճ ունեցող լավագույն հինգ երկրներից է:

Հայաստանի հարևաններ Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 82-րդ և Թուրքիան՝ 43-րդ:

Ինդեքսը գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան և Նիդերլանդները: Այս երկրներին հաջորդում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և Իռլանդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում