«Սայաթ-Նովա» փառատոնը կմիավորի հայ և վրացի երաժիշտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի անունը կրող «Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 16-ին Թբիլիսիում և կեզրափակվի հունիսի 18-ին Երևանում: Փառատոնի մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը հանրությանը ներկայացնելն ու այն պահպանելն է: Փառատոնի բացումը տեղի կունենա Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, և այն հնարավորություն կտա աշխուժացնել եկեղեցու առօրյան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Music of Armenia»-ի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով` իրենք հայկական տարբեր երաժշտական անսամբլներից ընտրել են երաժիշտների, որոնք Վրաստանում տեղի մի քանի երաժիշտների հետ համատեղ կներկայացնեն ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ` այլ հայ աշուղների ստեղծագործություններ:

«Փորձում ենք բանակցել նաև Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որպեսզի հետագայում փառատոնն իրականացվի նաև Ջավախքում և Վրաստանի այլ քաղաքներում»,-շեշտեց Մովսիսյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նինո Ապտիաուռին ընդգծեց, որ իր համար շատ ուրախալի է, որ կա նման փառատոն, որ այն կրում է մեծ աշուղի, բանաստեղծի անունը: Ըստ նրա` Սայաթ-Նովան հայ-վրացական միասնության խորհրդանիշն է և միջոցառումը կարող է էլ ավելի լավացնել երկու երկրների փոխհարաբերությունները:

Փառատոնին կմասնակցեն հայ և վրացի երաժիշտներ: Երևանում հունիսի 17-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում ելույթ կունենա «Ջնար» անսամբլը, հունիսի 18-ին «Մեգերյան Կարպետ»-ում համերգային ծրագրով հանդես կգա «Սայաթ-Նովա» անսամբլը:

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ Music of Armenia-ի նախաձեռնությամբ:

Հայերեն English

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս