Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին մասնակցել էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնումհունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգևորական և աշխարհական պատգամավորներին ողջունել և 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Հանրապետության Նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում