Հայաստանում մեկ ամսում բենիզինի գինը նվազել է 0.3, դիզելային վառելիքինը` աճել 0.1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գների էական փոփոխութուն է արձանագրվել բեզինի և դիզելային վառելիքի շուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«Հինգ ամիսների ընթացքում բենզինի գներն աճել են 10.4, իսկ դիզելային վառելիքինը` 13.9 տոկոսով: Վերջին ամսում բենզինի գները նվազել են 0.3 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 0.1 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` եթե հունվարին-ապրիլի կտրվածքով համեմատելու լինենք տարածաշրջանային սպառողական գների փոփոխությունները, ապա Հայաստանում դրա աճը կազմել է 2.4 տոկոս, Ուկրաինայում` 4.9 տոկոս, Ղազախստանում` 2.7 տոկոս, Մոլդովայում` 4.3 տոկոս, 4 տոկոսից բարձր արձանագրվել է հարևան Վրաստանում և Տաջիկստանում, ՌԴ-ում գնաճը կազմել է 1.3 տոկոս, Բելառուսում 2.4 տոկոս: ԵՄ 24 երկրներում չորս ամիսների գնաճը կազմել է 0.8 տոկոս: Ավելի բարձր գնաճ է արձանագրվել Մերձբալթյան երկրներում` 1.5-2 տոկոս:
Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ