Տարածաշրջանային

Բաքվում 8 տարվա ազատազրկման դատապարտված ՌԴ հայազգի քաղաքացին կրկին խոսել է քրոջ հետ եւ հուզված հրաժեշտ տվել

5 րոպեի ընթերցում

Բաքվում 8 տարվա ազատազրկման դատապարտված ՌԴ հայազգի քաղաքացին կրկին խոսել է քրոջ հետ եւ հուզված հրաժեշտ տվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քրեական օրենսգրքի234.4.3 հոդվածով (խոշոր չափով թմրանյութի ձեռքբերում, արտադրություն, իրացում և տեղափոխում) 8 տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարազատները սպասում են վերաքննիչ դատական նիստի ժամկետներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:

«Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության: Եղբայրս հարազատների կարիքը շատ ունի, բայց հասկանալի պատճառներով չենք կարող նրան այցելել»,-ասաց Մարիանան՝ տեղեկացնելով, որ եղբոր հետ վերջին անգամ խոսել է երեկ՝ հունիսի 6-ին:

Հեռախոսազրույցի ժամանակ Մարատը կրկին հուզված է եղել եւ ասել է, որ կարիք ունի մեծ հոգեբանական աջակցության:

«Ես չգիտեմ՝ ինչ է լինելու հետագայում. ինձ մոտ այն տպավորությունն է, որ սա արդեն վերջն է: Երբ գալիս էի հեռախոսի մոտ, մտածում էի հարազատներիս հրաժեշտ տալու եւ ինձ վրա այդքան ժամանակ ծախսելու համար շնորհակալություն հայտնելու մասին: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում եք, բայց մտածում եմ, որ այս ամենը ապարդյուն է, քանի որ ինչի, որ նրանք ուզում են հասնել, կհասնեն: Ես արդեն ուժ չունեմ, անզոր եմ: Ինչ էլ ինձ հետ կատարվի, իսկ ես կասկած չունեմ, որ ինչ-որ բան կկատարվի, ինձ հիշեք այնպիսին, ինչպիսին եղել եմ: Ես չեմ հասկանում՝ ինչու են ինձ մեկուսարանում պահում, ինչ նպատակներով, ինչու չեն այցելում: Ես պարզապես ուզում եմ խոսել Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Ամեն անգամ, երբ դուռը բացվում է, չգիտեմ՝ ինչի սպասել, չգիտեմ՝ ինձ ուր կտանեն»,-ասել է Մարատ Ուելդանով-Գալուստյանը՝ քրոջ հետ զրույցում նաեւ նշելով, որ սա մի մեծ խաղ է, որտեղ ամեն ինչ հատուկ ծրագրված է, այդ թվում՝ նաեւ նրա դատի երկարաձգումը հատկապես կարեւոր գործերով քննիչի կողմից:

Զրույցից հետո քույրը զանգահարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն հյուպատոսական բաժնի ղեկավարի հետ զրուցելու եւ իմանալու, թե երբ վերջապես կայցելեն Մարատին: Նրան հայտնել են, որ բաժնի ղեկավարը արձակուրդում է:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված հենց առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է Ուելդանով-Գալուստյանի գործին՝ նշելով, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքստում:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը չի ընդունում իր մեղքը: Հարազատները, ովքեր բազմիցս դիմել են թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի պետական մարմիններին, տեղեկացրել Մարատի վիճակի, նրա հանդեպ իրականացնող բռնությունների մասին, համոզված են, որ Մարատին Բաքվում պահում են բացառապես ազգային պատկանելիության պատճառով:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում