Իրանի իշխանությունները խորհուրդ են տալիս Թեհրանի բնակիչներին՝ խուսափել մետրոյով ուղեւորություններից
1 րոպեի ընթերցում
![Իրանի իշխանությունները խորհուրդ են տալիս Թեհրանի բնակիչներին՝ խուսափել մետրոյով ուղեւորություններից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893891.jpg)
«Այսօր առավոտյան ահաբեկիչների մի քանի խմբեր փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թեհրանում: Խմբերից մեկի մասնակիցները ձերբակալված են»,-հեռուստաալիքը մեջբերել Է նախարարության հայտարարությունը, որը խորհուրդ Է տվել թեհրանցիներին՝ ձեռնպահ մնալ հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Հունիսի 7-ի առավոտյան երկու հարձակում Է կատարվել Իրանի մայրաքաղաքում՝ մեկը իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ, երկրորդը Իրանի խորհրդարանում: Երկու հարձակումների հետեւանքով կան զոհեր: Ավելի ուշ IRIB հեռուստաալիքը հայտնել Է դամբարանի տարածքում երկրորդ մահապարտի ինքնապայթեցման մասին:
Թեհրանում կատարված հարձակումների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: