«Նետոյի առասպելը». Հայ երեխաները նորարարական խաղ են ստեղծել, որը կարող է տարածվել այլ երկրներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երեխաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքներըև առաջարկված են լուծումներ:«Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահումները, և խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներինընտրելճիշտ լուծումներ դրանց դեմ:

Խաղի ստեղծման աշխատանքներն ընթացել են մեկ տարուց ավելի: iOS և Android համակարգերի համար այս խաղը նախատեսվում է թողարկել 2017 թվականի օգոստոսին: Նախագիծը իրականացնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրամիությանհետհամագործակցությամբ:

Եվրամիության արդյունքների գնահատման մոնիթորինգի (Results Oriented Monitoring) ավագ դիտորդ Ռոլֆ Ռեյխըրթի խոսքով` այս տեսակի խաղը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Այս խաղը նորարարական է և նման տեսակի խաղ դեռևս չի եղել: Եթե այս խաղը իր նպատակին հասնի Հայաստանում, կարող է մյուս երկրներում նույնպես օգտագործվել: Սա շատ հեշտ ընկալվող խաղ է լինելու և ոչ ստանդարտ ձևով սովորեցնելու է երեխաներին պայքարել կոռուպցիայի դեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռեյխըրթը:

Նրա խոսքով` երեխան խաղի ընթացում սովորելու է, թե ինչ է կոռուպցիան, ինչ հետևանքներ ունի այն և ինչպես պայքարել դրա դեմ: «Ցավոք, երեխաների մեծ մասը տեղեկացված չէ այդ երևույթի մասին կամ մտածում է, որ նորմալ երևույթ է: Այս խաղով երեխան գիտակցորեն կհասկանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան», -ասաց Ռեյխըրթը:

Եվրամիության համար սա նոր նախագիծ է, քանզի այս տեսակի նախագծեր, հատկապես խաղեր կոռուպցիայի դեմ, դեռևս չեն եղել: «Եվրամիության համար սա նոր ուղի է և հետաքրքրիր է տեսնել այս նախագծի հաջողությունը»,- նշեց Ռեյխըրթը:

Հարցին, թե ինչքանով կարող է հետաքրքրել ժամանակակից երեխային այս խաղը, հաշվի առնելով, որ ներկայումս կան բազմաթիվ տարբեր ժանրերի խաղեր, որոնք մեծ ճանաչում են վայելում աշխարհում, նա պատասխանեց, որ.

«Երեխաները տարբեր նախասիրություններ ունեն: Մեկը սիրում է խաղի գեղարվեստական մասը, գեյմփլեյը, մյուսը սյուժեն` այս խաղում ընդգրկված են բոլոր այդ նախասիրությունների մասնիկները: Այսինքն` ամեն խաղացող կգտնի իրենը այս խաղում»:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում