Մշակույթ

Արկադի Վոլոդոսի մենահամերգի օրը փոխվել է

1 րոպեի ընթերցում

Արկադի Վոլոդոսի մենահամերգի օրը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի հունիսի 8-ին կայանալիք մենահամերգը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից, համերգի օրը տեղափոխելուպատճառն արտիստի առողջական խնդիրներն են, ինչի հետեւանքով նա չի կարողացել Երեւան հասնել: « Արկադի Վոլոդոսի մենահամերգը չի չեղարկվում, այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 3-ին, ժամը 19:30-ին: Բոլոր տոմսերն ուժի մեջ են»,-տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից:

Վիրտուոզ դաշնակահարը մենահամերգի ընթացքում կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում