Սպորտ

Երեք ազատ ոճային ըմբիշներ ընդգրկվել են դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Երեք ազատ ոճային ըմբիշներ ընդգրկվել են դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճային ըմբիշների նոր վարկանիշային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում 16-րդ տեղում է: 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը, ով ևս Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 12-րդ տեղում է: Հայաստանի երրորդ ներկայացուցիչ 125 կգ քաշային Լևոն Բերիանիձեն 6-րդն է: Լևանը նույնպես Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում