Արցախ

Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել

1 րոպեի ընթերցում

Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս:

«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք և նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,- ասաց Մնացականյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում