Արցախի դիրքերը համալրվել են ավելի արդիական և նոր սպառազինությամբ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակն ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի զինամթերքի պակաս չի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Մարտալրակազմը դիրքերում մի քանի անգամ ավելի է եղել, քան սահմանված է: Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Ներկայումս սպառազինության տեսականու առումով ունենք աճ առաջնագծում: Այն համալրվել է տեխնիկապես ավելի արդիական և նոր միջոցներով»,- ասաց Մնացականյանը:

Արցախի ՊԲ-ն աշխատանք է կատարում դիրքերում ինքնահոս ջուր հասցնելու ուղղությամբ: Լևոն Մնացականյանի վստահեցմամբ՝ այժմ դիրքերում զինվորների լողանալու համար շաբաթը մեկ անգամ բարձրանում են մեքենաներ: «Ջուրն ինքնահոս հասցնելու համար խողովակները հասցրել ենք դիրքեր»,-ասաց Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը նաև նշեց, որ ներկայումս զորամասերում հնարավորություն են ստեղծում, որպեսզի սպաներն ինտերնետային կապի միջոցով, առանց գումար ծախելու շփվեն իրենց հարազատների և ծնողների հետ: «Դրանից բացի, տեսակապ ենք նաև ապահովելու, որն ավարտական փուլում է»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով