Արցախ

ՊԲ-ն զինվորի վիրավորման մասին տեղեկատվությունն առաջին հերթին տրամադրում է նրա ծնողներին

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն զինվորի վիրավորման մասին տեղեկատվությունն առաջին հերթին տրամադրում է նրա ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը զինվորի վիրավորում ստանալու ցանկացած դեպքի մասին առաջին հերթին տեղեկացնում է նրա ծնողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ ՊԲ-ն րոպեների ընթացքում տեղեկացնում է կորուստների մասին:

«Լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում և նպատակահարմար չէ, որպեսզի նա իր երեխայի մահվան մասին իմանա լրատվական կայքերից: Ադրբեջանական կողմը ունենում է կորուստներ, սակայն դրա մասին ոչ մեկ չի հրապարակում: Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված: Մենք փորձում ենք նրանց հասարակությանը տեղեկացնել, որ իրենց պաշտպանական կառույցը թաքցնում է կորուստների մասին, սակայն ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք նույնպես թաքցնում ենք մեր կորուստների մասին»,-ասաց Մնացականյանը՝ վստահեցնելով, որ հայկական բանակում ընդհանրապես նման դեպք չի տեսել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում