Ազատ ոճայինները նախապատրաստվում են միջազգային մրցաշարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է Թբիլիսիի միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքին մասնակցում են Հայաստանի չեմպիոնները և փոխչեմպիոնները, ինչպես նաև երիտասարդ մի քանի ըմբիշներ:
Ազատ ոճայինները կմասնակցեն Թբիլիսիում հունիսի 6-7-ին կայանալիք միջազգային մրցաշարին:
Կարդացեք հոդվածը` Русский