Սփյուռք

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Ստամբուլում է. նրա պատվին Գումգափուի եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Ստամբուլում է. նրա պատվին Գումգափուի եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին ժամանել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականը հայտնում է, որ Բեքչյանի պատվին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել:

Բեքչյանը եկեղեցական արարողության ժամանակ ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրիարքական ընտրության գործընթացը կղեկավարի բարեկամության ու եղբայրության շրջանակում:

Արարողությանը ներկա է եղել պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով նշել է, թե փորձել է առավելագույնս վերահսկել իրադրությունը:

Բոլոր ներկաները միասին աղոթել են պատրիարքական ընտրությունների անցկացման համար: Տեղապահ Բեքչյանը բոլորին շնորհակալություն է հայտնել այս գործընթացում իր հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար:

Ի թիվս այլ հոգևորականների՝ արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում