Տարածաշրջանային

Վրացական բանակում Կալաշնիկովի գնդացիրները կփոխարինեն ամերիկյան M-240-ով

1 րոպեի ընթերցում

Վրացական բանակում Կալաշնիկովի գնդացիրները կփոխարինեն ամերիկյան M-240-ով
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական բանակում խորհրդային արտադրության «Կալաշնիկով» գնդացիրները մայիսի 30-ից փուլառփուլ կփոխարինվեն նատօյական ստանդարտների գնդացիրներով, մասնավորապես, M-240-ով, որոնք գտնվում են ԱՄՆ-ի բանակի սպառազինության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 30-ին Կրծանիսում գտնվող ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հրաձգարանում կկայանա ամերիկյան արտադրության M-240-ի գնդացրի հնարավորությունների ցուցադությունը, որին ներկա կլինեն Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում