«Բանանց»-ը պարտվեց «Գանձասար-Կապան»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Բանանց»-ը պարտվեց «Գանձասար-Կապան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գանձասար-Կապան»-ին հաջողվեց գերազանցել մրցակցին 2:1 հաշվով: Կապանցիների կազմում աչքի ընկան Գեղամ Հարությունյանը և Վալմերսոնը, իսկ «Բանանց»-ից գոլը խփեց Էմիլ Եղիազարյանը:

Այս տուրի վերջին հանդիպումը կկայանա մայիսի 28-ին: «Ալաշկերտ»-ը կմրցի «Շիրակ»-ի հետ:

Հայերեն