Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծումներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսել է ավելի շատ կիրառել տեխնոլոգիական լուծումներ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Տուրիզմի ոլորտում ՏՏ լուծումների կիրառման գործում առաջընթացը նկատելի է: Այս տարիների ընթացքում բավական լուծումներ են առաջարկվել: «Դիջիթեք» բիզնես ֆորումում կքննարկենք այդ լուծումները և կփորձենք հասկանալ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ինչով կարող է օգնել տուրիզմի զարգացմանը, մասնավորապես, գյուղական համայնքներում»,-ասաց նա:

Կարեն Վարդանյանը նշեց, որ պետք է աշխատել ավելի ակտիվ օգտագործել առցանց մարկետինգի հնարավորությունները` տուրիստներին Հայաստան ներգրավելու առումով:

«Երկու կարևոր գործիքի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Տուրիստը Հայաստան մտնելուց առաջ և դրանից հետո: Պետք է հասկանալ, թե ինչպես Հայաստան մտնելուց առաջ տուրիստին համապարփակ ինֆորմացիա փոխանցեք, որով նա կոգևորվի: Դրանից բացի շատ կարևոր է Հայաստանից գնալուց հետո զբոսաշրջիկների արձագանքները հավաքելը և մյուս այցելուներին ներկայացնելը»,-ավելացրեց Կարեն Վարդանյանը:

«Դիջիթեք» բիզնես ֆորումի ժամանակ կներկայացվեն զբոսաշրջության ոլորտի տեխնոլոգիական լուծումները:

Երևանում հունիսի 9-10-ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008 թվականից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում